Անվճար առաքում
Զանգահարեք
(091) 99 11 41

Հաճախ տրվող հարցեր

 

1 Ինչ է ParfumBar® ծրագիրը

ParfumBar® ծրագիրը հանդիսանում է նորարարական հասկացություն, որն օգնում է բազմաթիվ մատչելի բույրերից ընտրել հենց այն մեկը, որը կատարյալ համապատասխանում է հենց Ձեզ: Օծանելիք ընտրելիս մենք բախվում ենք բազմաթիվ դժվարությունների, օրինակ՝ օծանելիքի խանութում կարող է ներկայացված լինել ավելի քան հարյուր բույր, իսկ մեր քիթը օբյեկտիվորեն կարող է տարբերել քիչ թե շատ միայն երեք-չորս։  Բացի այդ, հաճախ շատ դժվար է բացատրել խորհրդատուին, թե ինչ բույր կցանկանայիք զգալ։ Լավ օծանելիքը կարող է պարունակել ավելի քան հարյուր բաղադրիչ և միայն դրանցից յուրաքանչյուրի ճիշտ չափաբաժինն է տալիս դրական արդյունք օծանելիքային կոմպոզիցիայի ստեղծման ժամանակ։ Մեր քթի ռեցեպտորները ուղղակիորեն կապված են լիմբիկ համակարգի, մարդկային ուղեղի ամենահին մասի հետ, որը սահմանում է մեր զգացմունքները։ Արդյունքում համապատասխան բույրերը օգնում են ստեղծել որոշակի պատկերներ, օրինակ՝ ուժեղ բնավորությամբ մարդու պատկեր, որը կարևոր է գործարար բանակցոթյունների կամ կրքոտ անձի մոմերի ներքո ընթրիքի ժամանակ․․․

2 Ինչպես է ծագել ParfumBar® ծրագրի գաղափարը

Գաղափարը ծնվել է Էսսենում Digital Signage ցուցահանդեսին Microsoft-ի և կոսմետիկայի հայտնի արտադրողի ցուցափեղկ այցելության ժամանակ։ Դեմքի պատկերն այնտեղ իրականացվում էր համապատասխան շպարի տեսանելիությամբ։  Հենց այդ ժամանակ մենք հասկացանք, թե որքան մեծ խնդիր կա հասկանալ, ինչպես ճիշտ ընտրել համապատասխան բույրը։ Հաճախորդները հաճախ քիչ են տեղեկացված դրա մասին, և նրանց ընտրությունը հիմնվում է ոչ թե իրենց համապատասխան բույրերի հիման վրա, այլ բույրի մակնիշի կամ ցայտուն գովազդային կարգախոսի և անգամ սրվակի արտաքին տեսքի վրա, մինչդեռ հենց բույրը չի համապատասխանում իրենց պահանջներին, ոճին և նախասիրություններին:

3 Ինչպես է աշխատում ParfumBar® ծրագիրը

ParfumBar® ծրագիրը հանդիսանում է աշխարհում առաջին էլեկտրոնային պարֆյումերը, որը թեստի հիման վրա կարող է օծանելիք առաջարկել հաշվի առնելով անձի տեսակը։ Հավելվածը առաջացնում է մի քանի իրական հարցեր, օրինակ՝ թե ինչ մեքենա կամ ինչ սնունդ է դուր գալիս գնորդին։ Այնուհետև ծրագիրը որոշում է անձի տեսակը՝ հաշվի առնելով նրա նախասիրությունները և ընտրում է նրան առավել համապատասխան բույրերի պալիտրան: Ծրագիրը նաև աշխատում է որևէ մեկի համար բույր ընտրելիս, օրինակ՝ որևէ մեկի համար նվեր բույր ընտրելիս։ ParfumBar® ծրագրի օգնությամբ Դուք կարող եք որոշել այդ մարդու բնավորությունը և նախասիրությունները և նրան մատուցել անձնական նվեր։

4 Որքանով է ճշգրիտ ParfumBar® ծրագրի օգնությամբ բույրի ընտրությունը

Այս թանկարժեք նախագծի իրացումը տևել է երկու տարի։  ParfumBar® ծրագիրը բազմաթիվ գիտնական-հոգեբանների, սոցիոլոգների, ծրագրավորողների և պարֆյումերների գլոբալ աշխատանքի արդյունք է։ Էմպիրիկ ճանապարհով ստացված տվյալների հիման վրա, մենք պատասխանատու հայտարարում ենք՝ ParfumBar® ծրագրի միջոցով բույրի ճշգրիտ ընտրությունը 86% է: Թեստավորված 2000 մարդկանցից  հենց այդպիսի թվով մարդիկ ընտրել են իրենց անհատական բույրը։

5 Ինչպիսին է ParfumBar® ծրագրի մրցակցությունը

ParfumBar® ծրագիրը հանդիսանում է բիզնեսի եզակի մոդել և չնայած անվանման և գաղափարի նմանեցման բազմաթիվ փորձերին, դեռևս չի ստեղծվել որևէ հավելված, որը ունակ է փոխարինել ParfumBar® ծրագիրը։ Հարկ է նշել, որ Փարիզում կա Gurlain խանութ, որը հիմնադրվել է 1914 թվականին, որտեղ բույրը ընտրվում և ստեղծվում է անհատապես՝ հոգեբանական թեստերի և որոշակի պատկերներով քարտերի միջոցով, անձնական զրույցի ժամանակ: Բայց դա, ի տարբերություն ParfumBar® ծրագրի, չի հանդիսանում հանրամատչելի ըստ արժեքի, բացի այդ մեր հավելվածը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին և համացանցի շնորհիվ հասանելի է բոլորի համար:

6 Ինչում է ParfumBar® ծրագրի առանձնահատկությունը

Մեզանից յուրաքանչյուրը անշուշտ կարող է հիշել իր վերջին այցը օծանելիքի խանութ, որտեղ մենք եկել ենք գովազդի շնորհիվ և ապարդյուն փորձել ենք ընտրել համապատասխան բույր։ ParfumBar® ծրագիրը վերացնում է այդ խնդիրները։ Ֆիրմային էլեկտրոնային հավելվածի շնորհիվ հաճախորդը զգում է, որ իր պահանջները գտնվում են ուշադրության կենտրոնում և ձեռք է բերում բույր, որը լավագույնս համապատասխանում է իր անհատականությանը և իրավիճակին: Բացի այդ, շատ գնորդներ դժվարանում են բացատրել խորհրդատուին, թե հատկապես որ բույրը կցանկանային ստանալ։ ParfumBar® ծրագրի օգնությամբ անհատական բույրի ձեռքբերումը դառնում է հեշտ, արագ և հաճելի զբաղմունք։

7 Որտեղ ես կարող եմ ձեռք բերել ParfumBar® ծրագրի բույրերը

Դուք միշտ կարող եք ձեռք բերել Ձեր հավանած բույրը ParfumBar® ծրագրի մեր դիլերներից։

8 Կարելի է արդյող ParfumBar® ծրագրով ընտրել նվեր բույր սիրելի անձի համար

Իհարկե այո։ Դրա համար ParfumBar® ծրագրում նախատեսված է հատուկ թեստ «Նվերի համար»։ Դուք պատասխանում եք հարցերին այն մարդու մասին, որին ցանկանում եք նվեր մատուցել, իսկ ծրագիրը ընտրում է անձի նախասիրություններին և ոճին համապատասխանող  բույրերի պալիտրան։ Հասարակ, արդյունավետ և շատ առանձնահատուկ։